Թենիսի աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշարի' «Ռոլան Գարոսի» առաջին շրջանում կհանդիպի ամերիկացի Ռոբի Ջինեպրիի հետ:
Կանանց պայքարում առաջին թենիստիստուհի Սերենա Վիլյամսն առաջին խաղը կանցկացնի ֆրանսուհի Ալիզ Լիմի հետ: Երկրորդ ռակետ Լի Նային բաժին է հասել Կրիստինա Մլադենովիչը: Ֆրանսիայի բաց առաջնության տղամարդկանց պայքարում սերբ Նովակ Ջոկովիչը կմրցի պորտուգալացի Ժուաո Սոուզիի հետ:
«Ռոլան Գարոսն» այս տարի կմեկնարկի մայիսի 25-ին և կեզրափակվի հունիսի 8-ին: Ֆրանսիայի բաց առաջնությունն անցկացվում է արդեն 113-րդ անգամ: Այս տարվա առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 12 մլն 750 հազար 326 դոլար: