Հայաստանում ոստիկանությունը դժկամությամբ է ուժ կիրառում քաղաքացիների նկատմամբ, եթե դրա անհրաժեշտությունը կա: Այս մասին Ծաղկաձորում երկօրյա կլոր-սեղան քննարկման ժամանակ ասաց ոստիկանության հարցերով միջազգային փորձագետ Դեյվիդ Այենսոնը: «Ես չգիտեմ՝ ինչու է այդպես, սակայն դա նկատելի է: Միգուցե նրանք վստահ չեն, որ ուժ գործադրելու դեպքում համակարգն իրենց կպաշտպանի, կամ միգուցե նրանց հրամայել են ուժ չգործադրել»,-ասաց նա:
Փորձագետն ընդգծեց, որ նկատելի է, որ ոստիկանները դժկամությամբ են ուժ գործադրում այն իրավիճակներում, երբ իրենք կարող են ուժ գործադրել: «Ես հավատացնում եմ ձեզ, եթե նմանատիպ իրավիճակը լիներ Լոնդոնում, ոստիկաններն առանց վարանելու ուժ կգործադրեին»,- ասաց նա:
Այենսոնը հավաստիացրեց, որ կան դեպքեր, երբ ոստիկանությունն իրավունք ունի և պարտավոր է ուժ կիրառել: Նա ընդգծեց, որ ուժ կիրառելու դեպքում խնդիրներ կարող են առաջանալ, եթե դա օրինաչափ չի եղել, հակառակ դեպքում՝ ոստիկանները խնդիրներ չեն կարող ունենալ: