ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հրամանով' նախարարի մամուլի քարտուղար է նշանակվել Ծովինար Խաչատրյանը:

 

Կենսագրական տվյալներ

 

Ծնվել է 1981թ-ի դեկտեմբերի 21-ին Երևանում:

 

Կրթություն

 

2010թ.- բանասիրական գիտությունների թեկնածու, ատենախոսության թեման՝ «Հանրային կապեր և ընտրություններ ՀՀ օրինակով(1998-2008թթ.)»

 

2002-2004 թթ. ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրոս

 

1998-2002թթ. ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալավր

 

Աշխատանքային փորձ

 

2014 թվականի մայիսի 26-ին ՀՀ արդարադատության նախարարի հրամանով նշանակվել է մամուլի քարտուղար

 

2011-2014թթ. ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ

 

2010-2011թթ. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ

 

2010թ-ի մայիսից մինչև 2010թ-ի հոկտեմբեր «ԱՅ ՓԻ ԷՍ ՍԻ» սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ ՍՊԸ-ի հասարակայնության հետ կապերի մենեջեր

 

2007-2010թթ. «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու

 

2005-2007թթ. «ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի մամուլի քարտուղար

 

2003-2005թթ. ՀՀ արդարադատության նախարարության Իրավաբանական ինստիտուտ ՊՈԱԿ-ի խմբագիր, առաջատար մասնագետ

 

2000-2002թթ. Հայաստանի ազգային ռադիոյի մշակութային հաղորդումների խմբագիր

Այլ տեղեկություններ

 

Դասավանդում է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում

Կամավորական սկզբունքով մասնակցել է ՀՀ PR ասոցիացիայի կազմակերպած մի շարք ակցիաների և ծրագրերի:

 

«Հայաստանյան PR ասոցիացիայի» անդամ

 

Ամուսնացած է, ունի երկու դուստր: