Աբխազիայի նախագահի մամուլի քարտուղարը հաստատել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Անկվաբի և Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի միջև մայիսի 28-ին կայացած հանդիպման փաստը:

 

«Ես հաստատում եմ, որ հանդիպում կայացել է և դրա ընթացքում քննարկվել է Աբխազիայի հասարակական-քաղաքական իրադրությունը»,-«Ինտերֆաքս»-ին ասել է Աբխազիայի նախագահի մամուլի քարտուղար Կրիստիան Բժանիան:

 

Դրա հետ մեկտեղ նա չի պատասխանել այն հարցին, թե որտեղ է տեղի ունեցել հանդիպումը: Ավելի վաղ «Ինտերֆաքս»-ը, վկայակոչելով Սուխումի իրազեկ մի աղբյուրի, հաղորդել էր, որ հանդիպումը կայացել է Անկվաբի հայրենի քաղաքում՝ Գուդաուտայում: