ՀՀ ԱԻՆ-ում մայիսի 28-ին' ժամը 17.47-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ջրվեժ թաղամասի Մելքոնյան փողոցի 2-րդ փակուղու տներից մեկի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք: Մայիսի 28-ին' ժամը 16.42-ին, ստացվել է ևս մեկ ահազանգ այն մասին, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի «Էջմաիծին գիտավան» 1-ին մասնաշենքի տարածքում մեջ օձ է նկատվել: Դեպքի վայր է մեկնած հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք:

 

ՀՀ ԱԻՆ-ում մայիսի 28-ին' ժամը 09.53-ին, մեկ այլ ահազանգով տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի 1-ին փողոցում կայանած «Օպել» մակնիշի ավտոմեքենայի մեջ օձ է նկատվել: Հրշեջ-փրկարարները «Օպել» մակնիշի 35 DL 711 պետհամարանիշով ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են օձ: