ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրահանգով ձկնաբուծության ոլորտում ստուգումներ կանցկացվեն, որպեսզի կիսով չափ կրճատվի ջրի օգտագործումը:

 

Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2013թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանի մտահոգությանը, թե ջրային ռեսուրսների նվազումը կարող է հանգեցնել ոչ միայն ոռոգման, այլ նաև խմելու ջրի պակասին կամ, առհասարակ, վերացմանը: «Անհրաժեշտություն է առաջացել լուրջ ստուգումներ անցկացնել ձկնաբուծության ոլորտում, որ կիսով չափ կրճատվի ջրի օգտագործումը: Տարիներ առաջ, երբ շատերը պատրաստակամ ություն հայտնեցին զբաղվել ձկնարտադրությամբ, բոլորս ողջունեցինք, բայց մենք այսօր տեսնում ենք, որ խնդիրներ կան: Սա նշանակում է, որ ծրագիրն իրականացնելուց առաջ պետք է լավ ուսումնասիրել»,-հայտարարեց նախարարը:

 

Արամայիս Գրիգորյանը տեղեկացրեց, որ այս հարցով խորհրդակցել է նաև հասարակական կազմակերպությունների ու փորձագետների հետ, որոշվել է գիտական խորհուրդ ստեղծել, որը վերլուծությունների և ուսումնասիրությունների արդյունքում մասնագիտական որոշում կկայացնի: