Ադրբեջանցիների մասնակցությամբ հերթական աղմկալից սպանությունը վրդովել է Ռուսաստանի հանգիստը: Երեկ հայտնել էր այն մասին, թե ինչպես Տյումենում երիտասարդ ադրբեջանցիների ամբոխը հարձակվել և սպանել է վիրավորին, որին հասցրել էին հիվանդանոց:

 

Ըստ տեղեկատվության, դանակահարության վիրավորումով Տյումենի մարզային հիանդանոց են բերել 29-ամյա Աթաշ Գուրբանովին: Նրա մեջքին դանակ է եղել խրված: Բժիշկներն արել են, ինչ կարողացել են, բայց երիտասարդը մահացել է: Այն ժամանակ, երբ բժշիկները պայքարել են երիտասարդի կյանքի համար, ընդունարանում հավաքվել են վերջինի 35 հայրենակիցները: Տեղեկանալով իրենց ընկերոջ մահվան մասին' նրանք սկսել են ավերել ամեն ինչ, ջարդել լուսամուտների ապակիները, շուռ տալ կահույքն ու սարքավորումները: Հիվանդանոցի ոստիկանական կետն օգնություն է կանչել: Մինչև ոստիկանների ժամանելը, ևս մեկ վիրավորի են բերել հիվանդանոց: Տեղեկանալով, որ 23-ամյա երիտասարդն իրենց ընկերոջ հետ վիճաբանության մասնակիցներից է, գազանացած ամբոխը նրան սկսել է ծեծ ու ջարդի ենթարկել բժիշկների աչքի առաջ: Հետո նրանք վիրավորին հանել են հիվանդանոցի մուտք, դանակը խրել գանգի մեջ և մորթել: Երբ ոստիկանությունը տեղ է հասել, ինքնադատաստանի մասնակիցները հասցրել էին հեռանալ հիվանդանոցից: Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել միայն մի քանի ադրբեջանցիների, որոնք հիվանդանոց էին հասել տեղի ունեցած գազանություններից հետո:

 

Ադրբեջանցիների մասնակցությամբ հերթական աղմկալից սպանությունն ու միջէթնիկական բախումը հանգեցրել է նրան, որ տեղաբնակները պահանջում են փակել «Բաքու» սրճարանը և խստացնել ՌԴ միգրացիոն օրենսդրությունը: