Asekose.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի հետ


-Պարոն Կարապետյան, ավելի քան մեկ ամիս առաջ Դուք հանդես եկաք հայտարարությամբ, որով կոչ էիք անում ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե բացառել պարտադիր բաղադրիչը կենսաթոշակային բարեփոխումներում: Արդեն կատարված օրենսդրական փոփոխությունը որքանո՞վ է այժմ Ձեզ բավարարում:

 

-Ձեր մատնանշած հայտարարության մեջ նշել եմ, որ ցանկացած հարցում, այդ թվում կենսաթոշակային բարեփոխումներում պետք է զերծ մնալ աճպարարություններից: Հիմա էլ իմ տեսակետը, բնականաբար, չի փոխվել: Կարծում եմ՝ փաստացի այսօր մենք գործ ունենք բառախաղի հետ: Նորից պնդում եմ, որ պարտադիր բաղադրիչը պետք է բացառել իսպառ, կրնում եմ՝ իսպառ: Մենք պետք է հաշվի առնենք, որ այսօր մեր հասարակության զգալի հատվածի համար ցանկացած չափի գումար հավելյալ բեռ է: Երբեք չի կարելի վերցնել չունևորից ու տալ հարուստներին (հասկանալի է, որ խոսքը վարկային ռեսուրսի, շրջանառու կապիտալի մասին է, և կարող են նաև աշխատատեղեր ստեղծվել, սակայն դեռ հարց է՝ այդ միջոցները գնալո՞ւ են արդյոք տնտեսական սեկտոր, թե՞ ոչ):

 

Որևէ պետության տրամաբանության մեջ նման մոտեցում չկա, այլ ընդհակառակը: Առավել ևս, որ գնալով սոցիալական ծանր վիճակում գտնվող մարդկանց թիվը ցավալիորեն աճում է: Շատերի եկամուտը առկա վիճակից բնականաբար բարձրացող իրենց արյան ճնշումից ցածր է, իսկ ապրանքները շարունակում են թանկանալ, սկսյալ հանապազօրյա հացից: Այո, հասկանում եմ պետության համար երկար փողերի անհրաժեշտությունը: Եթե պատասխանատուները չգիտեն դրանց տեղը (իսկ ես համոզված եմ, որ գիտեն), ապա թող ուշադիր կողքները նայեն, այլ ոչ թե փորձեն դրանք ապահովել հազիվ կենսական խնդիրներ լուծող մարդկանց հաշվին:

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: