Հունիսի 4-ին Չեխիայի Ոuստի նադ Լաբեմ քաղաքում մեկնարկեց «Ուստի Նադ Լաբեմ» անվանումը կրող բռնցքամարտի միաջազգային 45-րդ մրցաշարը, որին մասնակցում են 10-ից ավելի երկրների ներկայացուցիչներ:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ այս մրցաշարին մասնակցում են նաև հայ բռնցքամարտիկները, որոնցից երեքը մրցումների մեկնարկային օրը դուրս եկան ասպարեզ: 64 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացրեց Գոռ Երիցյանը, ով 2:1 հաշվով առավելության հասավ Մոնղոլիան ներկայացնող Նորովբալ Օտգոնտոմորի նկատմամբ: Հաղթանակ տոնեց նաև 75 կգ քաշային Արման Հովհիկյանը, ով տեխնիկական նոկաուտով հաղթեց չեխ Ժոզեֆ Պավլիսին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Բավականին լավ մենամարտ անցկացրեց նաև 60 կգ քաշային Արամ Ավագյանը, ում մրցակիցը ռուս Սերգեյ Կրասնիտչկինն էր: Ցավոք, այստեղ մրցավարները վիճահարույց որոշում կայացրեցին՝ հաղթանակը տալով ռուս մարզիկին: