Թուրքական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն անցկացրել է հատուկ քննարկում, որին ներկայացվել է Հայաստանի կողմից իրականացվելիք' Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումների ցանկը, ինչպես նաև թուրքական հակաքայլերի ծրագիրը: Ինչպես տեղեկացնում է arminfocenter.org կա յքը, այս մասին հայտնում է թուրքական Haberturk կայքը: Աղբյուրի փոխանցմամբ, հանձնաժողովին տեղեկացրել են, որ հայերը պատրաստվում են նկարահանել մեծ բյուջեով ֆիլմ Հայոց Ցեղասպանության մասին, որի առթիվ առաջարկվել է տալ «համարժեք թուրքական պատասխան»: Թուրքական ֆիլմի նկարահանումները կսկսվեն մի քանի ամիս հետո' Իգդիրում: Ֆիլմը կկրի «Իմ սրտի ճաքը» անվանումը:

 

Ermenihaber-ը տեղեկացրել է հայկական ֆիլմի նկարահանումների մասին' նշելով, որ դրանք նախաձեռնել է «Արմենիա փրոդաքշն» ընկերության գլխավոր պրոդյուսեր Վալերի Սահարյանը: Ֆիլմում կներգրավվեն այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ալեն Դելոնը, Էդնան Բրոուդին, Դասթին Հոֆֆմանը:

 

Ֆիլմի համար երաժշտություն կգրի աշխարհահռչակ System of a Down խմբի վոկալիստ, ռոք-երգիչ Սերժ Թանկյանը:

 

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավելի հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները կամ բռնի մահմեդականացվեցին, կամ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: 1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում' Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) եւ դրան հետեւած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որ պես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: