Վենեսուելայի Նախագահ Նիկոլաս Մադուրոն շնորհավորել է Բաշար ալ Ասադին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Մադուրոյի խոսքով' նախագահական ընտրությունների արդյունքներն օրինական են, և Բաշար ալ Ասադի հաղթանակը վերահաստատում է նրա' Սիրիայի անվիճելի ղեկավար լինելու փաստը:

 

Նա նաև նշել է, որ Սիրիայի նախագահական ընտրությունների անցկացումը կարևոր քայլ էր Սիրիայի պատմության մեջ, և արտահայտում է սիրիացի ժողովրդի կամքը' ճգնաժամի լուծմանը հասնելու հարցում:

 

Նախագահ Նիկոլաս Մադուրոն վերստին հաստատել է իր աջակցությունը Սիրիային, որի նպատակն է խաղաղության հասնելը: Նա դատապարտել է ահաբեկչությունները, որոնց աջակցում են ՆԱՏՕ-ի և նրան դաշանկից որոշ երկրներ՝ մտադրվելով ապակայունացնել Սիրիայի իրավիճակը: Վենեսուելայի Նախագահը նաև դատաարտել է ծայրահեղականների գործունեությունը, Արևմուտքի դիրքորոշումը, որը չի ճանաչել Սիրիայի ընտրությունները և կոչ է արել շարունակել պատերազմը: