Հունիսի 8-ին, ժամը 11.41-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տաթև գյուղի մոտակայքում' «Սատանի» կամրջից քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարները Ս. Ս.-ին (ծնվ. 1971թ.) դուրս են բերել ձորակից և տեղափոխել են Գորիսի բժշկական կենտրոն:

 

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: