Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ռուսաստանի քննչական կոմիտեն միջազգային հետախուզում է հայտարարել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ, ում մեղադրում են 2008 թվականին Հարավային Օսիայում տեղի ունեցած իրադարձությունների համար:

 

Այդ մասին հաղորդել է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը։

 

«Ըստ տվյալների՝ Վրաստանի նախկին պաշտոնյաները, ինչպես նաև նախկին նախագահ Սաակաշվիլին, պաշտպանության նախարար Կեզերաշվիլին, Ներքին գործերի նախարար Մերաբիշվիլին և այլք նպատակ են ունեցել ոչնչացնել Հարավային Օսիայի տարածքում բնակվող օսերին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Նշենք, որ ավելի վաղ նրանք խուսափել էին քրեական հետապնդումից։