Անգլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը և արքայազն Ուիլյամը Լոնդոնում մասնակցել են բարեգործական ակցիայի` նվիրված վայրի բնության պաշտպանությանը:
«Ում կողմից ես դու» անունը կրող ակցիայի նպատակն է ուշադրությունը հրավիրել փղերի և ռնգեղջյուրների անհետացման եզրին կանգնած տեսակների պահպանմանը:
Նշենք, որ Բեքհեմը և արքայազն Ուիլյամը նման միջոցառումների մասնակցել են նաև նախկինում: