Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Մաուրո Գևգեոզյանը ցանկություն ունի մնալու պերուական «Ալյանսայում»:

 

«Հպարտ եմ խաղալ պերուական լավագույն թիմերից մեկում և ուզում եմ մնալ «Ալյանսայում»: Ես շնորհակալ եմ ֆուտբոլի երկրպագուներին և խաղընկերներիս' աջակցության համար: Շուտով կսկսվեն գործակալիս հետ բանակցությունները: Սակայն տրանսֆերիս իրավունքը «Ֆենիքսինն» է, և ամեն բան չէ, որ ինձնից է կախված: Ցանկանում եմ մնալ «Ալյանսայում»»,- Գևգեոզյանի խոսքը փոխանցում է Facebook-ի «Ալյանսայի» էջը:

 

Մաուրո Գևեոզյանը Հայաստանի ազգային թիմ հրավիրվեց վերջին ուսումնամարզական հավաքի ժամանակ: Հարձակվողը մասնակցեց երկու խաղի' Ալժիրի և ԱՄԷ-ի դեմ հանդիպումներին: