Ինչպես վաղօրոք հայտնել էինք, հունիսի 8-ին Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում կայացել էր համայնքի ղեկավարի ընտրություն, որի արդյունքում մրցակից երկու թեկնածուները' գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Մեժլում Իսրայելյանը եւ անկուսակցական Անդրանիկ Հախումյանը ստացել են հավասար' 61-ական ձայն, ուստի, ըստ գործող կանոնակարգի, այստեղ հաղթղը որոշվելու է վիճակահանությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի թիվ 23 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի քարտուղար Սամվել Աբրահամյանը, վիճակահանությունը կկայանա ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում, 2014 թվականի հունիսի 13-ին:
Վիճակահանությամբ հաղթող ճանաչված թեկնածուն կստանձնի Կութի գյուղապետի պաշտոնը: