Հայաստանի նախկին վարչապետ, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ, վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Կոմիտասի անվան պանթեոն: Վարչապետը և ՀՀ բարձրագույն ղեկավարությունը ծաղիկներ են դրել Անդրանիկ Մարգարյանի շիրիմին՝ հարգանքի տուրք մատուցելով պետական, քաղաքական գործչի հիշատակին:

 

Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների կողմից մատուցվել է հոգեհանգստյան կարգ: