Հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի ավելացումը վկայում է այդ տարածաշրջանում լարվածության բարձր մակարդակի առկայության մասին: Այս ամենը մեծ վտանգի տակ է առնում ԵԱՀԿ ներկայացուցիչների կյանքը: Այս մասին ադրբեջանական Trend գործակալությանն ասել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

 

«Ցանկացած մարդու մահ ողբերգություն է ոչ միայն նրա ընտանիքի համար: Ես և իմ խումբը պարբերաբար մշտադիտարկում ենք իրականացնում շփման գծում: Վերջին անգամ նման մշտադիտարկումներ իրականացվել են մայիսի 19-ին և հունիսի 10-ին: Մոնիթորինգների արդյունքները համընկնում են այն պատկերի հետ, որին մենք ականատեսն ենք լինում այս տարածաշրջանում: Որպես կանոն, միջադեպերը տեղի են ունենում մեկ տեղում, սակայն լարվածությունը, որն առաջանում է դրանց արդյունքում, տարածվում է ողջ շփման գծով»,- նշել է Կասպրշիկը: Նա ևս մեկ անգամ հիշեցրել է, որ կողմերը պատասխանատու են հրադադարի ռեժիմի պահպանման համար և ցանկացած խախտում վկայությունն է այն բանի, որ կողմերը պետք է ավելի լավ կատարեն իրենց համաձայնությունը:

 

Կասպրշիկը նշել է, որ ԵԱՀԿ ղեկանարությունն ու Մինսկի խումբը մեծ ջանքեր են գործադրում հրադադարի ռեժիմի պահպանման և սահմանային միջադեպերը կանխելու ուղղությամբ: