Չեմպիոնների լիգայում «Օլիմպիակոսի» դեմ խաղում Դավիդ դե Խեայի կատարած կրկնակի սեյվը «Մանչեսթեր Յունայթեդի» ֆեյսբուքյան երկրպագուների կողմից ճանաչվել է 2013/14թթ-ի մրցաշրջանի լավագույն սեյվ: Այս մասին տեղեկացնում է manutd8.com-ը:

 

Դարպասապահի այս սեյվն ստացել է ձայների 41%-ը: Նշենք, որ երկրորդ և երրորդ հորիզոնականներում կրկին հայտնվել է դե Խեան:

 

Տեսանյութը` այստեղ