Վերին Լարս-Կազբեկ ավտոճանապարհը բաց է և այսօրվանից գործում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

 

Ճանապարհը փակվել էր մայիսի 17-ին Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին, տեղի ունեցած փլվածքի պատճառով, որի չափերն էին' 150մ երկարություն, 60-70մ լայնություն և 30-40մ բարձրություն:Նախնական տվյալներով, հողազանգվածի տակ ավտոմեքենաներ էին մնացել: Վթարի արդյունքում վնասվել էր Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն մտնող գազատար խողովակը: Մայիսի 17-ի ժամը 10.30-ի դրությամբ գազամատակարարումը դեպի Հայաստանի Հանրապետություն դադարեցվել էր:

 

Մայիսի 18-ին աղետի գոտուց անվտանգ տարածք են տեղափոխվել ՀՀ 11 քաղաքա ցիներ, ովքեր պատահարի հետևանքով չեն տուժել: Մայիսի 27-ին' ժամը14.43-ին, պարզվել է, փլվածքի հետևանքով անհայտ կորածները եղել են 8-ը, որից մեկի դին, ով հանդիսացել է Հարավային Օսիայի քաղաքացի, հայտնաբերել են տեղի հիվանդանոցներից մեկում, իսկ մնացած 7-ից երկուսի դիերը հայտնաբերել են անճանաչելի վիճակում: Կորածների մեջ են նաև ազգությամբ հայեր, ՌԴ քաղաքացիներ Կարպո Պողոսովը (ծնվ. 1957թ.) և Գեորգի Գևորգովը, որոնց մասին տեղեկություն դեռևս չկա:

 

Խցանումների մեջ դեպի Հայաստան ուղեւորվող մարդիկ էին մնացել ու հայկական ընկերությունների պատկանող բեռնատարներ: