Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում առաջացած վիճաբանության ընթացքում հայ է սպանվել: Թուրքական CNN Turk-ը տեղեկացնում է, որ երկու խմբի միջև ի հայտ եկած վեճի արդյունքում Հայաստանի 36-ամյա քաղաքացի Համբարձում Հարությունյանը մահացու դանակահարվել է, իսկ նրա որդին' 11 ամյա Գառնիկը, և նրանց ընկերը' 30-ամյա Մարտինը, ում ազգանունը հայտնի չէ, վիրավորվել են:

 

Լրատվամիջոցը նշում է, որ միջադեպից հետո Գառնիկն ու Մարտինը դեպքի վայրից հեռացել են, սակայն Ֆաթիհի շրջանի անվտանգության վարչությունը նրանց արյան հետքերով կարողացել է գտնել վիրավորներին:

 

Մարտինն անվտանգության աշխատակիցներին հայտնել է, որ երեք անհայտ անձ իրենց դանակահարել և փախել են: Գործի առնչությամբ սկսվել է հետաքննություն: