Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը թիմի երեկվա մարզումներին ներկայացել է նոր սանրվածքով:
Ֆուտբոլիստը նաև ներկել է մազերը: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Հիշեցնենք, որ աշխարհի հնգակի չեմպիոններն Աշխարհի առաջնության խմբային փուլի շրջանակներում հունիսի 17-ին հանդիպում կանցկացնեն Մեքսիկայի ընտրանու դեմ: