Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրն արդեն անցյալում է: Մունդիալի առաջին տուրը լի էր գոլերով, սպասված և անսպասելի անակնկալներով:
Eurosport կայքը կազմել է առաջին տուրի խորհրդանշական հավաքականը: Դարպասին Կոստա Ռիկայի դարպասապահ Նավասն է: Պաշտպաններն են Վրսալկոն (Խորվաթիա), Մորենոն (Մեքսիկա), Բրուկսը (ԱՄՆ), Դարմյանը (Իտալիա): Կիսապաշտպանության գիծը կազմել են Բլինդը (Նիդեռլանդներ), Օսկարը (Բրազիլիա), Ռոբենը (Նիդեռլանդներ), իսկ հարձակվողներն են Մյուլլերը (Գերմանիա), Վան Պերսին (Նիդեռլանդներ):
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը մեկնարկել է հունիսի 12-ին: Հունիսի 17-ից սկսած հավաքականները սկսեցին երկրորդ շրջանի հանդիպումները: