Ազգային ժողովի արտահերթ նիստը դեռևս չի մեկնարկել՝ քվորում չլինելու պատճառով: Նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գրանցում կազմակերպեց: Գրանցվեց 62 պատգամավոր: Գալուստ Սահակյանը վերագրանցում կազմակերպեց, որի արդյունքում արդեն գրանցվեց 63 պատգմավոր:

 

Քանի որ քվորում ապահովելու համար պետք է՝ գրանցվի 66 պատգամավորի ներկայություն, Գալուստ Սսահակյանը հայտարարեց 3-ժամյա ռեժիմի մասին: «Քվորում չկա, գործում է 3-ժամյա ռեժիմը»,- հայտարարեց Սահակյանը:

 

3 ժամվա ընթացքում պատգամավորները պետք է հավաքվեն և նորից գրանցում կազմակերպվի: