Շարունակվում է շախմատային օլիմպադայի չեմպիոն Կարեն Ասրյանի անվան հուշամրցաշարը:
Հուշամրցաշարում խաղացված 4 տուրից հետո գրոսմայստեր Արման Փաշիկյանը վաստակել է նույնքան միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Գրոսմասյտերներ Ռոբերտ Աղասարյանն ու Սամվել Տեր-Սահակյանն ունեն 3,5-ական միավոր:
Կարեն Ասրյանի անվան հուշամրցաշարն այս տարի անցակցվում է արդեն 7-րդ անգամ և ընթանում է Ջերմուկում: Այն մեկնարկել է հունիսի 16-ին և կեզրափակվի հունիսի 20-ին: Մրցաշարի գործող չեմպիոնը Ռոբերտ Հովհաննիսյանն է: