ԱՄՆ-ի տիեզերական գերատեսչությունը որոշել Է այն աստղակերպը, դեպի ուր մոտավորապես 10 տարի անց կարող են ուղեւորվել ամերիկացի աստղանավորդները: Ինչպես տեղեկացնում Է NASA-ն, այն ունի 2011 MD պայմանական անվանումը, իր ուղեծրում պարբերաբար անցնում Է Երկրից հարաբերականորեն մոտ տարածության վրա:
Spitzer ուղեծրային աստղադիտակի միջոցով հաջողվել Է պարզել, որ աստղակերպի տրամագիծը կազմում Է 6 մետր, իսկ զանգվածը՝ շուրջ 100 տոննա:
Պլանավորվում Է, որ 2019 թվականին դեպի աստղակերպ կարձակվի ավտոմատ ապարատ, որը նրա վրա կնետի մետաղական ցանց (ինչպես ինժեներներն են ասում «դրան կնստեցնի պարկի մեջ») եւ կքաշի Լուսնի շուրջը գտնվող կայուն ուղեծիր: Մոտավորապես 2020-ական թվականների կեսերին դեպի այդ աստղակերպը կուղարկվի օդաչուավոր տիեզերանավ՝ անձնակազմով:
Մյուս տարբերակը ենթադրում Է, որ լուսնաշուրջ ուղեծիր դուրս կբերվի ոչ թե ամբողջ աստղակերպն, այլ դրա մի բեկոր՝ մեծ գլաքարի չափով: Այդ դեպքում ստիպված կլինեն գիտափորձի համար ընտրել ոչ թե 2011 MD-ն, այլ ավելի խոշոր աստղակերպ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: