Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց մի խումբ քաղաքացիներ այսօր անցկացրել են բողոքի ակցիա՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ: Քաղաքացիների պահանջները երկուսն են՝ չթանկացնել էլեկտրաէներգիայի սակագինը և սահմանել գնագոյացման հստակ մեխանիզմ:

 

Ակցիայի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև: Տասնյակ ակտիվիստներ տեղափոխվել են ոստիկանություն:

 

Ակցիայի մյուս մասնակիցներն այժմ շարժվել են դեպի ոստիկանության Կենտրոնի բաժին՝ պահանջելու ազատ արձակել բերման ենթարկվածներին:

 

Լուսանկարը՝ News.am-ի: