Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն աջակցել էր հիվանդ փոքրիկին:
Փոքրիկի ծնողները դիմել էին ֆուտբոլիստին, որպեսզի ֆուտբոլիստն իր ստորագրությամբ մարզաշապիկներ տրամադրի` աճուրդում վաճառելու համար:
Ռոնալդուն ոչ միայն մարզաշապիկներն է տրամադրել, այլև վճարել է երեխայի վիրահատության գումարը: Վիրահատությունը բարեհաջող է ընթացել:
Աշխարհի առաջնության խմբային երկրորդ փուլում ԱՄՆ-ի դեմ խաղին Ռոնալդուն հատուկ սանրվածքով է ներկայացել:
Մազերի զիգզագաձև գիծը խորհրդանշում էր երեխայի գլխի սպին, որն առաջացել է վիրահատության պատճառով: