ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով' փոփոխություն է կատարվել «ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին» ՆՀ-207-Ն հրամանագրում: Հրամանագրում ասված է.
«Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը' որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին» ՆՀ-207-Ն հրամանագրի'
1) 4-րդ կետի 1-ին ենթակետում «հուլիսի 1-ը» բառերը փոխարինել «հոկտեմբերի 15-ը» բառերով.
2) 2-րդ կետով հաստատված 1-ին հավելվածում՝
ա. «Դավիթ Հարությունյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Դավիթ Հարությունյան Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար» բառերով,
բ. «Հրայր Թովմասյան Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար» բառերը փոխարինել «Հրայր Թովմասյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար»:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»: