Հունիսի 27-ին ավարտվում է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հայտարարած հրադադարի ժամկետն ու հունիսի 26-ին Ուկրաինայի արևելյան շրջանների աշխարհազորայինների վերջնաժամկետը: Այս մասին հայտնում է lenta.ru-ն:

 

Չնայած հայտարարված հրադադարին' Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում իրավիճակը շարունակում է լարված մնալ:

 

Ուկրաինական կողմը հայտարարում է, որ զինադադարի 5 օրերին ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անջատողականները խախտել են հրադադարը, նույն մեղադրանքն են ներկայացնում են նաև ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ներկայացուցիչները՝ մեղադրելով ուկրաինացի ուժայիններին հրամանը խախտելու և ռազմական գործողություններ իրականացնելու մեջ:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստանում է հունիսի 27-ին «շատ կարևոր որոշում կայացնել»: