Mediamall.am-ն իր ընթերցողների շրջանակում հարցում էր անցկացրել հետևյալ հարցադրմամբ. «Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի գործունեությունը»:
Հարցվածների մեծամասնության՝ 64% (270 ձայն), Արփինե Հովհաննիսյանի աշխատանքը անբավարար է գնահատել, 21%-ի (90 ձայն) համար պատգամավորի կատարած աշխատանքը միևնույն է: «Բավարար» տարբերակն ընտրել է հարցվածների 7% տոկոսը (30 ձայն), «Գերազանց» տարբերակը' 5%-ը (20), իսկ «Լավ» տարբերակն ընտրել է հարցվածների 2%-ը (10 ձայն):
Նշենք, որ հարցմանը մասնակցել է 420 ընթերցող: