ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի 60-ամյա տարեդարձի կապակցությամբ:

 

Ուղերձում ասված է.

 

«Մեծարգո պարոն Նախագահ,

 

Խորին հարգանքով շնորհավորում եմ Ձեզ 60-ամյա տարեդարձի կապակցությամբ: Պետական և քաղաքական գործչի Ձեր հավասարակշռված ու հետևողական ներքին ու արտաքին քաղաքականության արդյունքում Հայաստանի Հանրապետությունն այսօր իր կայուն տեղն է զբաղեցում տարածաշրջանային և միջազգային կարևորագույն գործընթացներում:

 

Հայաստանի Հանրապետության, Արցախի և Սփյուռքի հզոր եռամիասնությունն ու բոլոր մարտահրավերներին միասին դիմակայելու կամքը մեծապես պայմանավորված է Ձեր որդեգրած «Մեկ ազգ, մեկ Հայրենիք» քաղաքականությամբ:

 

60-ամյա հոբելյանի առթիվ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում՝ ի բարօրություն մեր Հայրենիքի»: