chessfed.am Մոսկվայում մեկնարկել է “Դվորկովիչի գավաթ” անվանումը կրող ավանդական մրցաշարը, որին մասնակցում են մինչև 17 տարեկանների ազգային հավաքականներ 7 երկրներից: Հրավիրված թիմերի մեջ է նաև Հայաստանի ազգային հավաքականը, որը թիմի մարզիչ, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի գլխավորությամբ մրցավայր է մեկնել հետևյալ կազմով՝
1. Մանուել Պետրոսյան
2. Հայկ Մարտիրոսյան
3. Արամ Հակոբյան
4. Սիրանուշ Ղուկասյան
Ռուսաստանի և Հայաստանի թիմերից բացի մրցաշարում հանդես են գալիս նաև Չինաստանի, Հնդկաստանի, Ուկրաինայի, Սերբիայի և Ադրբեջանի ընտրանիները: Մեկնարկային տուրում մեր թիմը մրցել է Ադրբեջանի հավաքականի հետ և ջախջախիչ հաղթանակ տարել՝ 3,5 : 0,5 հաշվով: 2-րդ տուրում մեր շախմատիստները 2,5 : 1,5 հաշվով զիջել են Ուկրաինայի ընտրանուն: Այսօր կայանալիք 3-րդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը Չինաստանի թիմն է: