Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի դեմ պաշտոնական մեղադրանք է առաջադրվել՝ «ազդեցության առևտրի» հոդվածով: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Նախկին նախագահին կասկածում են կաշառք տալու, ծառայողական դիրքն անձնական նպատակներով օգտագործելու, կոմերցիոն գաղտնիքը խախտելու փաստերով: 2011 թվականին մարտին Լիբիայի նախկին նախագահ Մուամմար Քադդաֆիի որդին՝ Սեյֆ ալ-Իսլամը հայտարարել էր, որ նախագահական ընտրություններից առաջ իր ընտանիքը Սարկոզիին 50 մլն եվրո է տվել։
Նախկին նախագահին կասկածում են նաև անօրինական ճանապարհով L’Oreal ընկերության սեփականատեր Լիլիան Բետանկուրից 150 հազար եվրո ստանալու համար։ Ֆրանսիայի նախագահի ընտրությունների ընթացքում թեկնածուներին արգելվում է մասնավոր անձանցից 4600 եվրոյից ավելի նվիրատվություն ստանալ։
Սարկոզիի հարցաքննությունը տևել է 15 ժամ: Նա ցուցմունքներ է տվել գործով, որի շրջանակում կոռուպցիայի մասին հետաքննություն է անցկացվել: