ԱՄՆ-ի նախագահի աշխատակազմը ցանկանում է դատարանի միջոցով կալանք դնել հարյուր հազարավոր դոլարների վրա, որն ստացել է նախկին հատուկջոկատայինը 2011 թվականին Պակիստանում «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Ուսամա բեն Լադենի ոչնչացման մասին «Դժվար օր» գրքի հրապարակման համար: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով Foreign Policy պարբերականը:

 

Ըստ պարբերականի՝ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը և Պենտագոնը հիմա մինչդատական բանակցություններ են վարում գրքի հեղինակ Մեթ Բիզոնեթի հետ, ով հանդես է գալիս Մարկ Օոուեն կեղծանվամբ:

 

«ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը վճռականորեն պնդում է, որ Մարկ Օուենը խախտել է իր իրավական պարտականությունները՝ գիրքը հրատարակելով առանց նախապես տեղեկացնելու և անհրաժեշտ թույլտվություն ստանալու: