Ուկրաինայի նախկին վարչապետ և նախագահի թեկնածու Յուլյա Տիմոշենկոյի նախկին փաստաբանի նամակագրությունները հաքերային հարձակման են ենթարկվել և ջրի երես հանել սենսացիոն տեղեկություններ: Պարզվել է, որ Սերգեյ Վլասենկոն մասնակից է ուկրաինացի վիրավոր և մահացած զինվորների օրգանների վաճառքին:
Ինչպես հաղորդում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը, Վլասենկոն նամակագրություն է ունեցել գերմանացի բժիշկ Օլգա Վիբերի հետ՝ օրգաններ մատակարարելու փոխարեն նյութատեխնիկական փոխհատուցում ստալանու վերաբերյալ: Երբեմն բժիշկը վիճում է փաստաբանի հետ՝ անորակ ապրանքի պատճառով, իսկ վերջինս պատճառաբանում է աշխատանքի ծանր պայմանները. Ազգային անվտանգության ծառայությունն արգելել ծանր վնասվածք ստացած մարդկանց օրգանները վերցնել: Դրանից բացի, ինքը վախենում է ինֆորմացիոն արտահոսքից. «Մեծ ռիսկ է ինֆորմացիոն արտահոսքը և տեղի աշխատակազմի բազմաթիվ հարցերը: Դրանց հետ այլևս չեմ ուզում կապ ունենալ»,- գրում է նա:
«Ապրանքը», ինչպես ասվում է նամակագրության մեջ, Վլասենկոյին մատակարարել է «Դոնբաս» պատժիչ ջոկատի հրամանատար Սեմյոն Սեմենչենկոն: Վլասենկոն նրան մեղադրում է օրգանների հեռացման տեխնոլոգիայի խախտման մեջ և պահանջում է աշխատել՝ ինչպես պահանջվում է. «Հաջորդ անգամ դուք պետք է գործն անեք՝ ինչպես պահանջում է տեխնոլոգիան, ինչպես ուզում ես: Վերջին հաշվով, միայն ինձ չես «քաշում»»: