ՌԴ-ի արտգործնախարարությունը, պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ՝ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության հարցին՝ տեղեկացրել է, որ այդ քայլերը չեն ելնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շահերից։
«Ելնում ենք նրանից, որ ռազմատենչ հռետորաբանությունը, ումից էլ այն հնչում է, չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը, այլ ընդհակառակը՝ բարդացնում է լուծումը: Դա համանախագահ երկրների ընդհանուր դիրքորոշումն է:
Այս կապակցությամբ հիշեցնում ենք, որ անցյալ տարի Լոխ-Էրնում Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների արված Համատեղ հայտարարությունում կոչ է արվում կողմերի ղեկավարներին՝ ժողովուրդներին պատրաստել խաղաղության, այլ ոչ՝ պատերազմի, և ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են տարածաշրջանում լարվածությունն ուժգնացնել և հանգեցնել հակամարտության սրմանը:
Ենթադրում ենք, որ նման մոտեցումը կգերակայի: Այս կապակցությամբ հույս ենք լիահույս ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կշարունակվի ուղղակի երկխոսությունը, ինչպես նրանք պայմանավորվել էին անցյալ տարեվերջին Վիեննայում»,- նշել էին ՌԴ ԱԳՆ-ից: