Իտալիայի ազգային հավաքականի և «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Անդրեա Պիրլոն այս օրերին հանգստանում է Իբիցայում:
Ֆուտբոլիստն իր հանգիստն անցկացնում է իր ընտանիքի հետ: 35-ամյա Պիրլոն լողափին հանդիպել է նաև երկրպագուներին:
Հիշեցնենք, որ Իտալիայի ազգային ընտրանին չհաղթահարեց Բրազիլիայում ընթացող Աշխարհի առաջնության խմբային փուլը: