Իսրայելական բանակը պատրաստվում է Գազայի հատվածում ռազմական գործողությունններ սկսել ՀԱՄԱՍ-ի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ռազմական աղբյուրների տեղեկացմամբ' Իսրայելի նման քայլը կապված է այն բանի հետ, որ ՀԱՄԱՍ-ը շարունակում է հրթռիներ ուղարկել Իսրայելի ուղղությամբ: Աղբյուրի տեղեկացմամբ' առաջիկա մի քանի օրերի ընթացքում կսկսվեն ռազմական գործողությունները: Իսրայելական բանակի 1500 զինվորներ արդեն տեղակայվել են Գազայի հատվածի սահմանի մերձակայքում:

 

Մյուս կողմից, իսրայելական կողմի ռմբակծության հետևանքով ավելի քան 10-ը պաղեստինցիներ են վիրավորվել Գազայի հատվածում: Օդային ռմբակոծության հետևանքով վնասներ են կրել նաև ՀԱՄԱՍ շարժման ղեկավարների տները: Իսրայելական աղբյուրների տեղեկացմամբ' գիշերվա ընթացքում Իսրայելի ուղղությամբ արձակվել են մոտ 10-ը հրթիռներ: Մեկ ամսվա ընթացքում արձակված հրթիռների թիվը գերազանցել է 250-ը:

 

Իր հերթին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կոչ արել Իսրայելի և Պաղեստինի իշխանություններին զսպվածություն ցուցաբերել և դադարեցնել բռնությունների նոր ալիքը: