ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը փաստաթղթեր Է ներկայացրել Ռուսաստանում իր գտնվելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ. այն լրանում Է հուլիսի 31-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 9-ին լրագրողներին հայտնել Է նրա փաստաբանը՝ Անատոլի Կուչերենան:

 

Օգոստոսին Սնոուդենը մեկ տարով ժամանակավոր ապաստան Է ստացել Ռուսաստանում: ԱՄՆ-ում նրան մեղադրել են գաղտնի տվյալները միտումնավոր ուրիշ երկրների հատուկ ծառայություններին փոխանցելու եւ մի շարք այլ հանցագործությունների մեջ:

 

«Մենք անցել ենք ժամանակավոր ապաստան ստանալու ընթացակարգը: Այս տարվա հուլիսի 31-ին այդ ժամկետն ավարտվում Է: Մեր կողմից փաստաթղթեր են ներկայացվել Ռուսաստանի տարածքում նրա գտնվելու ժամկետը երկարացնելու մասին: Առայժմ չեմ ասի, թե մենք ինչ կարգավիճակով կցանկանայինք ստանալ այդ երկարացումը, քանի որ որոշումը կայացնելու Է Համերկրային ծառայությունը»,-հայտնել Է Կուչերենան:

 

Նա չի պատասխանել այն հարցին, թե Սնոուդենը մտադիր Է արդյոք Ռուսաստանի քաղաքացիություն խնդրել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: