Հուլիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տարածած հաղորդագրությունը, համաձայն որի' ՀՀ եւ ԼՂՀ սահմանին թշնամու դիվերսիոն խմբի գործողություններ են կանխվել, ինչ-ինչ պատճառներով խուճապային տրամադրություն է առաջացել Վարդենիս քաղաքի բնակչության շրջանում: Մասնավորապես, քաղաքում անհարկի լուրեր էին շրջանառվել մատակարվող խմելու ջրի թունավորման եւ մարդկանց առեւանգելու մասին: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան' քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը նշեց, որ դիվերսիոն խմբի թափանցումը կանխարգելվել է Վարդենիս քաղաքից շատ հեռու, եւ որ նրանք չէին կարող հասնել քաղաքի մատույցներ ու թունավորել բնակիչներին մատակարվող ջուրը կամ մարդկանց առեւանգել:
«Դիվերսիոն խումբը հայտնաբերվել եւ կանխարգելվել է ԼՂՀ Շահումյանի շրջանում' Քարվաճառի սահմաններում: Հայտնի է նաեւ նույն տարածքի վարչական շրջանում անհայտացած պատանու ինքնությունը: Հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայությունների կողմից Վարդենիսին մատակարարվող խմելու ջուրը ենթարկվել է հետազոտության, որից էլ պարզվել է, որ այն մաքուր է, միանգամայն անվտանգ, ուստի եւ անհարկի խուճապի մատնվելու հարկ չկա, թեեւ մենք պարտադրված ենք միշտ պահպանել մեր զգոնությունը' լավ հասկանալով, թե ինչ ոխերիմ թշնամու հետ կարող ենք գործ ունենալ»,- ասաց քաղաքապետը:
Խոսրով Խլղաթյան