ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մեկնել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա, որպեսզի Իրանի հետ մասնակցի «վեցյակի» բանակցություններին, որն ուղղված է Թեհրանի միջուկային ծրագրի հարցով համապարփակ համաձայնագրի վերանայմանն ու մշակմանը: Այս մասին հաղորդում է ria.ru-ն՝ վկայակոչելով France Press-ին:

 

«Հուլիսի 13-ին Վիեննայում միջազգային միջնորդների «վեցյակը» կփորձի արագացնել Իրանի հետ բանակցությունների ընթացքը, իսկ մինչև հուլիսի 20-ը, նախատեսվում է անցկացնել «վեցյակի» երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

ԵՄ դիվանագիտության ղեկավար, «վեցյակի» աշխատանքային գործունեությունը համակարգող Քեթրին Էշթոնը միջուկային հարցերի շուրջ խորհրդակցություններին մասնակցելու հրավերներ է ուղարկել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ՌԴ-ի և Չինաստանի ներկայացուցիչներին: