totalfootball.amԲրազիլիայի հավաքականի դարպասապահ Ժուլիո Սեզարը հայտարարել է, որ ավարտում է ելույթները Ազգային հավաքականի կազմում, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը.
«2015թ. խաղալ Կոպա Ամերիկայում, այն դեպքում երբ կլինեմ 35 տարեկան և ոչ մի հնարավորություն չեմ ունենա հայտնվելու 2018թ. Աշխարհի առաջնությանը, շատ եսասիրական քայլ կլինի իմ կողմից:
Ամբողջ բրազիլական ֆուտբոլի համար սա շատ ցավալի պահ է: Կարծում եմ, եկել է ժամանակը մի փոքր հանգստանալու և այս ամենի մասին մոռանալու համար: Եկել է այլ դարպասապահների ժամանակը:
Կարծում եմ' Բրազիլիայում 7-8 դարպասապահ կա, ովքեր արժանի են հավաքականի դարպասը պաշտպանել»,- ասել է Ժուլիո Սեզարը: