Սիրիայում զինված դիմակայություն իրագործող ահաբեկիչները, զենքերով հանդերձ, այդ երկիր են թափանցել Թուրքիայի Հաթայի (Անտիոք) նահանգի Աքչակալե սահմանակետով' Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ուղեկցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման ցնցող լուր է հրապարակել թուրքական «Այդընլըք» թերթը, որը միաժամանակ հայտնել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն անհանգստաց ել է այդ իրադարձության բացահայտումով: Սիրիա զենք-սպառազինություն եւ ահաբեկիչներ փոխադրելու համար Էրդողանը խիստ քննադատության է ենթարկվել ինչպես Թուրքիայում, այնպես էլ Արեւմուտքում:

 

Թերթը հայտնում է, որ Թուրքիայի դատախազությունը հետաքննություն է սկսել այդ պնդումների հարցով: Հղում կատարելով վստահելի աղբյուրներին' թերթը գրում է, որ թուրքական կառավարության հանձնարարությամբ «Ահրար-ի Շամ» ահաբեկչական զինված խումբը, որը ներկայում գործում է «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» արմատական ծայրահեղական խմբավորման կազմում, Թուրքիայում ձեռք բերած զենք-սպառազինությամբ եւ տարբեր խմբավորուների ահաբեկիչների հետ Սիրիա է անցել Թուրքիայի տարածքով:

 

Ապացուցվում է, որ ահաբեկիչներն իրենց զենքերով ավտոբուսներ են ն ստել Հաթայի Ռեյհանլը թաղամասում եւ Ադանա-Այնթափ ավտոմայրուղով MIT-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ տարվել Սիրիայի հետ Աքչակալեի սահմանակետ: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ նրանց տեղափոխող ավտոբուսների ընկերությունը համագործակցության պայմանագիր է ունեցել MIT-ի հետ: Այս մասին հայտնի է դարձել հունվարի 10-ին իրավապահ մարմինների կողմից անցկացված օպերատիվ գործողության ժամանակ:

 

Այդ գործողության վկաներից մեկի խոսքով, ԻԼԻՊ-ի եւ Էրդողանի միջեւ սերտ կապեր կան: «Վարչապետը ԻԼԻՊ-ն ահաբեկչական չի համարում: Իհարկե, դա ունի իր պատճառները: Քանի որ նրանք կապեր ունեն: Կառավարությունն ու հետախուզությունը ամենասերտ կապերն ունեն «Ահրար-ի Շամ» կազմակերպության հետ: Թուրքական կառավարությունը ամեն տեսակի օգնություն է ցուցաբերում այդ կազմակերպությանը: Բացի այդ, հատուկ խմբեր կան, որոնք Թուրքիայով զենք են փոխադրում այդ կազմակերպության համար: Այդ խմբերի մեծ մասն այժմ ծառայում է ԻԼԻՊ-ի կազմում: Չնայած «Ահրար-ի Շամ»-ը Սիրիայում հանդես է գալիս ԻԼԻՊ-ի դեմ, սակայն, Իրաքում նման բան չկա: Այս կազմակերպությունները տարբեր երկրներում տարբեր կապեր են ստեղծում միմյանց միջեւ: Ավելի ճիշտ, այս կազմակերպությունները գործում են իրենց հրամայող ուժերի հրահանգներով», -ասել է թերթի աղբյուրը:

 

Վկայի խոսքով, ահաբեկիչները օգտագործում են Թուրքիւայի տարածքն' այն անվտանգ լինելու պատճառով: «Աքչակալե անցակետն այժմ ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ է: Ահաբեկիչների' այդ անցակետ գնալը մեկ անգամ եւս ապացուցում է նրանց կապը թուրքական կառավարության հետ»,-ասել է վկան:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Ադրբեջանից Սիրիա մեկնող ահաբեկիչները եւս օգտվում են Թուրքիայի Աքչակալե սահմանակետից:

 

Թուրքիայի խորհրդարանի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» Ուրֆայից ընտրված պատգամավոր Իբրահիմ Այհանը հայտարարել է, որ ԻԼԻՊ-ը Ուրֆան օգտագործում է որպես ռազմաբազա' իր կարիքների համար: