Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հուլիսի 16-ին Սահմանադրական երդում կտա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական լրատվամիջոցները, երդմնակալության արարողությանը ներկա կլինեն երկրի բարձրաստիճան պաշտոնյաները: Նախագահ Ասադը հանդես կգա ելույթով երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ և կներկայացնի առաջիկայում իրականացվող ծրագրերը:

 

Քաղաքական գործիչներն ակնկալում են, որ Ասադը ներքին քաղաքականության բարեփոխումների փուլի մասին:

 

Սիրիայում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 3-ին, որտեղ ձայների առավելությամբ հաղթել էր Բաշար ալ Ասադը՝ ստանալով ձայների 88,7 տոկոսը: Նախագահի պաշտնոում սա Ասադի 3-րդ պաշտոնավարությունն է, նախկինում' 2000 և 2007 թվականաներին նա նախագահ էր ընտրվել ազգային համընդհանուր քվեարկության արդյունքում: