Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումներն այսօր անցկացվեցին Գյումրիում: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի համոզմամբ՝ Սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտ են հիմա:

 

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն, որ առաջին երկիրն է, որ ընդունեց Սահմանադրոթյունը, դա արեց այն ժամանակ, երբ երկիրը պատերազմի մեջ էր գտնվում, իհարկե, հետո փոփոխություններ արվեցին, որովհետև մարդը լուսանցքում էր մնացել:

 

«Փոփոխություններ կատարվեցին, ու մարդը հայտնվեց Սահմանադրության կենտրոնում: Նման կերպ, Հայաստանն էլ 1995 թվականին պատրաստեց ու ընդունեց Սահմանադրությունը, սակայն, որպես առաջին Սահմանադրություն՝ նրա մեջ բավական բացթողումներ կային», ասաց Հարությունյանը՝ հավելելով. «Երբ գնացի կառավարություն, ոչ մի նախարարություն, բանկ, ձևավորված չունեինք, այնպիսի վիճակներ կային, որ պատմեմ, նույնիսկ կարող է թվալ, թե անեկդոտային վիճակներ են: Բայց մենք այդ իրավճակի մեջ էինք և զրոյից պետք է ստեղծեինք: Գիշերն օրենքը գրում էինք, առավոտը քննարկում ու ընդունում, այլ տարբերակ չկար: Սակայն մենք այդ խնդիրը դրեցինք ու սահմանադրականորեն բարեկարգեցինք մեր սոցիալական ու պետական կյանքը»,- ասաց նա: