Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ մտադիր է օգնել հիվանդ երեխաներին:
Ֆուտբոլիստի խոսքով՝ նա կվճարի Բրազիլիայի հիվանդանոցների 23 երեխայի վիրահատության գումար:
Օզիլը նշել է, որ նման կերպ ցանկանում է շնորհակալություն հայտնել Աշխարհի առաջնության ժամանակ բրազիլացիների հյուրընկալության համար: