Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները, ովքեր Բրազիլիայի աշխարհի առաջնությունում դարձան փոխչեմպիոններ, նվեր են ուղարկել Հռոմի պապին՝ Ֆրանցիսկին: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Մաքսի Ռոդրիգեսը:
Ֆուտբոլիստերն ազգային հավաքականի մարզաշապիկի վրա ստորագրել են և այն ուղարկել Պապին:
Նշենք, որ Հռոմի պապը ֆուտբոլի սիրահար է և Աշխարհի առաջնության ընթացքում իր աջակցությունն էր հայտնել Արգենտինայի ընտրանուն: