Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված է մահացած գրոհային Դոկա Ումարովը:
Կադիրովը գրել է, որ նախկինում էլ է հայտարարել հատուկ գործողության ժամանակ գրոհային Ումարովի ոչնչացման մասին, բայց ուժային գերատեսչությունները կասկածի տակ են դրել այդ տեղեկությունը:
«Այժմ, նրանց համար, ովքեր կուզեին հավատալ, թե այս առնետը ողջ է, մենք կարող ենք ցուցադրել նաև մահվանից հետո»,- նշել է Կադիրովը:
Ումարովն այլ կերպ հայտնի է որպես Աբու Ուսման: Նա չեչեն իսլամիստ գրոհային է, ով պատասխանատու է բազմաթիվ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար: 2007թ.-ի հոկտեմբերից նա ղեկավարել է, այսպես կոչված, «Կովկասի Իմարաթը», որը ՌԴ-ի կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն: Նրան երբեմն նույնիսկ անվանում էին «Ռուսաստանի Օսամա բեն Լադեն»: Նա նաև մեղադրվում է սպանության, առևանգումների ու պետական դավաճանության մեջ: