Հյուսիսկորեական Վոնսան քաղաքում զբոսաշրջության զարգացման շրջանակներում կառուցելու են ընդջրյա հյուրանոց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 23-ին գրել Է բրիտանական Guardian թերթը: Ստորջրյա հյուրանոցը, ծաղկանոցը, միջազգային կոնֆերենց-սրահը, ցուցահանդեսային տաղավարը եւ մարզադաշտը տեղավորվելու են Կալմա թերակղզում:

 

Այդ տեղեկատվությունը հավաստել են ԱՄն-ում հաստատված Uri Tours տուրիստական ընկերությունում, որն զբաղվում Է Հյուսիսային Կորեա զբոսաշրջիկներ ուղարկելով: «Մենք արդեն Փենյանի մեր գործընկերների հետ համաձայնեցրել են Վոնսանում ընդջրյա հյուրանոց կառուցելու պլանները»,-հրատարակությունը մեջբերել Է ընկերության աշխատակցուհի Անդրեա Լիի խոսքը:

 

Նրա խոսքով՝ ներկայում «երկրի իշխանությունները քննարկում են շինարարության մանրամասները»:

 

Առայժմ աշխարհում ընդամենը գոյություն ունի գործող հինգ ստորջրյա հյուրանոց, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: